Ք. Երևան, Արցախի պող. 28/15 Բաց Է 9:00-18:00 +37410-434477

«Սպեցմաշ»-ի մասնակցությունը Leasing EXPO 2024-ին


«Սպեցմաշ»-ի մասնակցությունը Leasing EXPO 2024-ին

Specmash-ը մեծ ուրախությամբ տեղեկացնում է, որ օրեր  առաջ հնարավորություն ունեցավ մասնակցել մեծ համբավ ունեցող Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին առիթ ունեցանք ներկայացնել համաշխարհային լավագույն մի շարք բրենդների շինարարական և գյուղատնտեսական տեխնիկաներ՝ էքսկավատորներ, տրակտորներ և մինի ամբարձիչներ։

Ուրախ էինք, որ անմիջական շփման միջոցով, կարողացանք ձեզ ներկայացնել ոլորտի լավագույն շինտեխնիկաներն ու գյուղտեխնիկաները, ինչպես նաև մեր կողմից տրամադրվող լիզինգ։

Շնորհակալ ենք  Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսի ողջ թիմին՝ այս բացառիկ հնարավորությունը ստեղծելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Մեր բոլոր շահառուները, ովքեր այս անգամ չհասցրին մասնակցել, սակայն ունեն հարցեր, կարող են գրել մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ +374 (33) 84 84 07 կամ +374 (96) 90 91 97, և մենք հնարավորինս սեղմ ժամկետում կպատասխանենք բոլորին։