Техника для Профессионалов
Ք. Երևան, Արցախի պող. 28/15 Բաց Է 9:00-18:00 +37410-434477

Կառավարության աջակցությամբ գյուղտեխնիկայի տրամադրում


Այսօր՝ հունվարի 31-ին, Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրով Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի ու "Սպեցմաշ" ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում տրամադրվել է գյուղտեխնիկա՝ տրակտոր, որը կիրառվելու է Շիրակի մարզում: 

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան իր միջոցներով լիզինգի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում լիզինգի առարկան ապահովագրել է կորստյան և վնասվածքի ռիսկերից (կասկո): 
Հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքներից գոյացած եկամուտների սեզոնայնությունը` Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան սահմանել է լիզինգառուին հարմար վճարումների ժամանակացույց: 

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում շահառուները կարող են ձեռք բերել տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, ցողիչներ և այլ գյուղտեխնիկա: 

Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան տոկոսադրույքը` 9 %, որից 7 %-ը սուբսիդավորվում է պետության կողմից, արդյունքում` ֆերմերը վճարում է աննախադեպ 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետում` կախված տեխնիկայի տեսակից: 

Մանրամասն տեղեկությունների համար ֆերմերները կարող են դիմել Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա, ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներ, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի մարզային մասնաճյուղեր։ 

техника для профессионалов