• Armenian AM
  • RU
  • EN
Ք. Երևան, Արցախի պող. 28/15 Բաց Է 9:00-18:00 +37410-434477

Գյուղատնտեսական լիզինգ տարեկան 2%-ով


Գյուղատնտեսական լիզինգ տարեկան 2%-ով

«Սպեցմաշ» ՍՊԸ-ն, հանդիսանալով Մինսկի տրակտորների գործարանի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ –ում, առաջարկում է կոմունալ տրակտորներ` Ձեր կողմից նախընտրած սարքավորումներով:

Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան տոկոսադրույքը` 9 %, որից 7 %-ը սուբսիդավորվում է պետության կողմից, արդյունքում` ֆերմերը վճարում է աննախադեպ 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետում` կախված տեխնիկայի տեսակից: 

Մանրամասն տեղեկությունների համար ֆերմերները կարող են դիմել Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա, ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներ, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի մարզային մասնաճյուղեր։