Техника для Профессионалов
Ք. Երևան, Արցախի պող. 28/15 Բաց Է 9:00-18:00 +37410-434477

Մեր հաճախորդները

.

ՀՀ Պաշտպանության Նախարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, ՀՀ ՊՆ, Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։

gazz

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

«Գազպրոմ» ՀԲԸ Ընկերության միակ բաժնետերն է:Այն ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:

lyd

Լիդիան Արմենիա ՓԲԸ

Լիդիան Արմենիա, երկրաբանահետախուզական ընկերություն, որը Հայաստանի կառավարությունից Ամուլսարի տարածքում համանուն ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն է ստացել։

zp

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ

“Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” փակ բաժնետիրական ընկերությունը (ԶՊՄԿ) Հայաստանի Հանրապետության առաջատար հանքարդյունահանող ընկերությունն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում:

agbl

«ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ

«ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն ստեղծվել է 2003թ. մարտի 30-ին: ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 4 լիցենզիա`տրված 23.04.2003թ.: Հանդիսանում է Հայաստանում առաջին գրանցված մասնագիտացված լիզինգային ընկերությունը:

un

Միավորված Ազգերի Կազմակերպություն

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն: ՄԱԿ-ի առաքելությունն և գործունեության բնույթը բխում են ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթում՝ կանոնադրությունում, ամրագրված նպատակներից և սկզբունքներից:

haek

ՀԱԷԿ ՓԲԸ

Հայկական ատոմային էլեկտրակայան (Մեծամորի ատոմակայան), Հայաստանում գործող ատոմակայան, միակը Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։

dica

Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա

Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիան հանդիսանում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարիչը:

gn

ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

val

Վալեքս Մայնինգ

Ընկերությունների «Վալլեքս» խումբը ոչ ֆորմալ հիմքերով ձևավորված միություն է։Խմբի ընկերությունների գործունեության ոլորտները ընդգրկում են լայն շրջանակ` հանքարդյունաբերություն, հիդրոմետալուրգիա և պիրոմետալուրգիա, գիտահետազոտական աշխատանքներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, հյուրանոցային գործ, էկո-զբոսաշրջություն և այլն:

hhh

ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հիմնադրվել է Սոցներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա` «2014-2025թթ. Հայաստանի հեռանկարային զարգացման ծրագրի» տարածաշրջանային զարգացման քաղաքականության շրջանակներում:

hhh

Արցախբանկ

Արցախբանկը ՀՀ ռեզիդենտ բանկ է, որի առաքելությունն է` իր սպասարկման տարածաշրջանում նպաստել ներդրումների կայուն աճին` փոքր և միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը, աջակցել սոցիալական եւ տնտեսական արդյունավետ ծրագրերի իրականացմանը, տրամադրել անհրաժեշտ վարկային և բանկային այլ ծառայությունների փաթեթ` բավարարելով հաճախորդների պահանջմունքները, նպաստելով ԱՀ և ՀՀ բնակչության բարեկեցության բարձրացմանը:

техника для профессионалов