Ք. Երևան, Արցախի պող. 28/15 Բաց Է 9:00-18:00 +37410-434477

Ֆինանսավորում

"ՍՊԵՑՄԱՇ" ՍՊ ընկերությունը հնարավորություն է ընձեռում ամբողջ տեսականին ձեռք բերել Լիզինգային տարբերակով:

"ՍՊԵՑՄԱՇ" ՍՊ ընկերությունը հնարավորություն է ընձեռում ամբողջ տեսականին ձեռք բերել Լիզինգային տարբերակով:

Ընկերությունը համագործակցում է ՀՀ –ում գործող խոշորագույն բանկերի, վարկային կազամակերպությունների, բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք ավելի հարմարավետ լիզինգային պայմաններ են առաջարկում՝

ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» -ը հանդիսանում է Հայաստանի առաջատար վարկային կազմակերպություններից մեկը՝ տրամադրելով ձեռնարկատիրական, գյուղատնտեսական և սպառողական վարկեր ավելի քան 15 տարի

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա

Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիան հանդիսանում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարիչը:

ԱԳԲԱ Լիզինգ

«ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն ստեղծվել է 2003թ. մարտի 30-ին: ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 4 լիցենզիա`տրված 23.04.2003թ.: Հանդիսանում է Հայաստանում առաջին գրանցված մասնագիտացված լիզինգային ընկերությունը:

Ամերիաբանկ

"Ամերիաբանկ" ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Ֆարմ Կրեդիտ

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն միակ ֆինանսական կառույցն է Հայաստանում, որն առաջնորդվում է կոոպերատիվ սկզբունքներով: Կազմակերպության հաճախորդները հանդիսանում են կոոպերատիվի անդամ, սեփականատեր, մասնակից եւ շահառու:

Արմենիան Լիզինգ Քամփնի

ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը մասնագիտացված լիզինգային ընկերություն է և մատուցում է ճկուն, փաթեթային ֆինանսական և ոչ ֆինանսական (խորհրդատվական, ուսուցողական, տնտեսության առանձին ճյուղերի զարգացմանը օժանդակող) ծառայություններ տնտեսության տարբեր ոլորտներում գործող տնտեսվարող սուբյեկտներին և բնակչությանը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել Մեր ­ կամ վերոնշյալ կազամակերպությունների հետ: Ձեր իսկ պահանջով կարող ենք կազամակերպել գործնական հանդիպումներ ներկայացուցիչների և մասնագետների հետ՝ քննարկելու ավելի մանրամասն Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը՝ լուծում տալով յուրաքանչյուր խնդրին:

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ`
ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԼԻԶԻՆԳ

Լիզինգի առարկաների նկարագիրը և ձեռքբերման գինը

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի և "ՍՊԵՑՄԱՇ" ՍՊԸ-ի միջև կնքված գյուղատնտեսական տեխնիկայի իրացման ուղղությամբ համագործակցության պայմանագրի շրջանակներում տրամադրվող լիզինգի առարկաներին և ձեռքբերման գներին կարող եք ծանոթանալ այստեղ

Լիզինգը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ առևտրային իրավաբանական անձանց (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմիններին), անհատ ձեռնարկատերերին, գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև մշտական եկամտի աղբյուր ունեցող ֆիզիկական անձանց:

Մարման ժամկետը
Լիզինգը տրամադրվում է

• կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետով 
• տրակտորների համար` 6 տարի մարման ժամկետով

• հավաքիչ-մամլիչ և շարքացան` 3-6 տարի մարման ժամկետով 
• այլ գյուղատնտեսական տեխնիկա` 3 տարի մարման ժամկետով:
Ընդ որում տրակտորներ և այլ գյուղ. տեխնիկա միևնույն Շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում առավելագույն ժամկետը կարող է սահմանվել 6 տարի:
Լիզինգի արժույթը
ՀՀ դրամ
Կանխավճար
Լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով, 
Անվանական տոկոսադրույք
• ՀՀ դրամով` տարեկան 9%, որից 7% սուբսիդավորվում է, արդյունքում վարձակալի կողմից վճարվում է 2% տոկոսադրույք
• ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԼԻԶԻՆԳԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ԼԻԶԻՆԳԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ
Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցվում է`
ա. եթե առկա են տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ լիզինգատուի հանդեպ կամ լիզինգատուի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով` համաձայն 23.04.1999թ-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից հավանություն տրված և 04.06.1999թ-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» օբյեկտիվ չափանիշների լիզինգը ստանդարտ դասով դասակարգված չէ. 
բ. եթե Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը կամ Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում են, որ լիզինգի առարկան չի պահպանվում սահմանված պահանջներով:

Պահանջվող փաստաթղթեր

Ֆիզիկական անձանց համար
1. Լրացված լիզինգի հայտ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար /կից ներկայացվում է/
2. Հաճախորդի և փոխկապակցված անձանց /ընտանիքի անդամների/ անձնագրերի պատճենները,
3. Անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում պետ. ռեգիստրի վկայականի և ՀՎՀՀ պատճենները,
4. Հաճախորդի, փոխկապակցված անձանց /ընտանիքի անդամների/ և երաշխավորների համաձայնությունը “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ-ից վարկային պատմության հարցումներ կատարելու վերաբերյալ /կից ներկայացվում է/,
5. Տնտեսության մեջ օգտագործվող անշարժ և շարժական գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր,
6. Հաճախորդի կամ ընտանիքի անդամների այլ եկամուտը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
7. Երաշխավորող անձանց անձնագրերի պատճենները (իրավաբանական անձ հանդիսացող երաշխավորների կանոնադրությունը իր բոլոր փոփոխություններով, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականը իր բոլոր ներդիրներով, տնօրենի անձնագրի պատճենը, տեղեկանք ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից կամ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից բաժնետերերի կամ մասնակիցների վերաբերյալ),
8. Երաշխավորող անձանց պատկանող գույքերի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր,
9. Տեղեկանք գյուղապետարանից անասունների գլխաքանակի վերաբերյալ,
10. Տնտեսության մեջ վարձակալական հիմունքներով օգտագործվող գույքերի վարձակալության պայմանագրերի պատճեններ,
11. Գործող վարկային և գրավային պայմանագրերի պատճենները` ներառյալ գրաֆիկները,
12. Տնտեսության ամբողջական պատկերը արտացալող լուսանկարներ,
13. Տրակտորիստ-մեքենավարի վկայականը և անձնագիրը, ինչպես նաև հաճախորդի համաձայնությունը, եթե վերջինս հանդիսանում է այլ անձ /կից ներկայացվում է/:

Իրավաբանական անձանց համար
1. Լրացված լիզինգի հայտ իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների համար /կից ներկայացվում է/,
2. Կանոնադրությունը իր բոլոր փոփոխություններով,
3. ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականը իր բոլոր ներդիրներով,
4. Կազմակերպության հարկային կոդը,
5. կազմակերպության կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակցություն ունեցող.
• ֆիզիկական անձ հանդիսացող մասնակիցների անձնագրի պատճենները,
• իրավաբանական անձ հանդիսացող մասնակիցների կանոնադրությունն իր բոլոր փոփոխություններով, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականն իր բոլոր ներդիրներով, տնօրենի անձնագրի պատճենը, տեղեկանք ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից կամ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից բաժնետերերի կամ մասնակիցների վերաբերյալ,
6. Տեղեկանք, տրված ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից, ՀՀ պետական բյուջեի նկատմամբ վերջին հաշվետու ժամանակահատվածի համար պարտավորությունների վերաբերյալ,
7. Տեղեկանք բաժնետերերի կամ մասնակիցների վերաբերյալ (ԲԲԸ և ՓԲԸ համար տրված ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, ՍՊԸ համար` տրված ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից),
8. Վերադաս կամ իրավասու մարմնի որոշում գյուղատնտեսական տեխնիկան լիզինգի միջոցով ձեռք բերելու վերաբերյալ,
9. Հաճախորդի, հաճախորդի մասնակիցների/բաժնետերերի, երաշխավորների և փոխկապակցված անձանց համաձայնությունը “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ-ից վարկային պատմության հարցումներ կատարելու վերաբերյալ /կից ներկայացվում է/,
10. Տնտեսության մեջ օգտագործվող անշարժ և շարժական գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր,
11. Տեղեկանք հողի հարկի և ջրի վարձի գծով պարտավորությունների վերաբերյալ,
12. Երաշխավորող անձանց անձնագրերի պատճենները (իրավաբանական անձ հանդիսացող երաշխավորների կանոնադրությունն իր բոլոր փոփոխություններով, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականն իր բոլոր ներդիրներով, տնօրենի անձնագրի պատճենը, տեղեկանք ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից կամ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից բաժնետերերի կամ մասնակիցների վերաբերյալ),
13. Երաշխավորող անձանց պատկանող գույքերի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր,
14. Տեղեկանք գյուղապետարանից անասունների գլխաքանակի վերաբերյալ,
15. Տնտեսության մեջ վարձակալական հիմունքներով օգտագործվող գույքերի վարձակալության պայմանագրերի պատճեններ,
16. Գործող վարկային և գրավային պայմանագրերի պատճենները` ներառյալ գրաֆիկները,
17. Տնտեսության ամբողջական պատկերն արտացոլող լուսանկարներ:
18. Տրակտորիստ-մեքենավարի վկայականը և անձնագիրը, ինչպես նաև հաճախորդի համաձայնությունը, եթե վերջինս հանդիսանում է այլ անձ /կից ներկայացվում է/:

Համայնքների համար
1. Լրացված լիզինգի հայտ ՀՀ համայնքների համար /կից ներկայացվում է/,
2. Համայնքի կանոնադրության պատճեն իր բոլոր փոփոխություններով,
3. Համայնքի պետ. ռեգիստրի գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները,
4. Համայնքի ղեկավարի անձնագրի պատճենը իր բոլոր փոփոխություններով,
5. Ավագանու որոշումը լիզինգի առարկան ֆինանսական վարձակալությամբ ձեռք բերելու վերաբերյալ /կից ներկայացվում է/,
6. Պետական լիազորված մարմնի համաձայնությունը լիզինգի առարկան ֆինանսական վարձակալությամբ ձեռք բերելու վերաբերյալ,
7. Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը,
8. Համայնքի հողային բալանսի մասին հաշվետվություն,
9. Ընթացիկ տարվա համայնքի բյուջեն` հաստատված իրավասու մարմնի կողմից,
10. Նախորդ տարվա և ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածի համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունները` հաստատված իրավասու մարմնի կողմից,
11. Համայնքի ղեկավարի համաձայնությունը “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ վարկային բյուրոյից համայնքի վարկային պատմության հարցումներ կատարելու վերաբերյալ /կից ներկայացվում է/,
12. Գործող վարկային և գրավային պայմանագրերի պատճենները` ներառյալ գրաֆիկները (առկայության դեպքում):

13.Տրակտորիստ-մեքենավարի վկայականը և անձնագիրը, ինչպես նաև հաճախորդի համաձայնությունը, եթե վերջինս հանդիսանում է այլ անձ /կից ներկայացվում է/: