Zoomlion և Sany ընկերությունները աշխարհի խոշորագույն մեքենաշինական և շինարարական տեխնիկայի արտադրողներից են: Նրանք մասնագիտացած են ավտոկռունկների, էքսկավատորների, բետոնախառնիչների և այլ տեխնիկաների արտադրության մեջ՝ ապահովելով բարձր որակ և հուսալիություն:
Այս անգամ անրադարձել ենք նշված բրենդների՝ Zoomlion-ի ZTC300V532 և Sany-ի STC250C5 մոդելներին։
Գաղտնիք չէ, որ ավտոկռունկները կարևոր դեր են խաղում շինարարության, բեռնափոխադրումների և ենթակառուցվածքների զարգացման մեջ՝ ապահովելով ծանր բեռների բարձրացում, տեղափոխում և տեղադրում։ Այդ իսկ պատճառով իսկապես կարևոր է կատարել ճիշտ ընտրություն՝ լավագույն արդյունքներ ապահովելու և ծախսերը գրագետ բաշխելու համար։
Երկու ավտոկռունկների մասին պատկերացում կազմելու համար այժմ ծանոթանանք նրանց հնարավորություններին և առանաձնահատկություններին։
Zoomlion ZTC300V532՝
Sany STC250C5՝
Համեմատություն անցկացնելով՝ կարող ենք ասել, որ այս երկու մոդելների հիմնական պարամետրերը տարբերվում են իրարից։ Ի տարբերություն Sany-ի մոդելի՝ Zoomlioni մոդելի բեռնունակությունը շատ ավելի մեծ է և հիմնական սլաքի առավելագույն բարձրությունը համեմատաբար ավելի բարձր է, մինչդեռ Sany-ի մոդելն ունի ավելի փոքր բեռնունակություն և չափսերով է շատ ավելի մեծ։
Սակայն միևնույն ժամանակ պետք է նշել, որ երկուսի դեպքում էլ կարևորությունը տրված է օպերատորի հարմարավետությանը, կառավարելու արդյունավետությանը, դիմացկունությանը, ինչպես նաև աշխատանքը հնարավորինս արագ և որակով կատարելուն։ Երկու մոդելներն էլ ցանկացած տարածքում իրականացնում են անթերի աշխատանք և փորձարկված են տարբեր պայմաններում ցանկացած բարդության առաջադրանքներ կատարելու մեջ։
Այս երկու մոդելներն էլ կարող եք ձեռք բերել ООО "Спецмаш"-ում՝ բացառիկ լիզինգային պայմաններով․
Ի դեպ, մենք նաև իրականացնում ենք տեխնիկական սպասարկում, ինչպես նաև օրիգինալ պահեստամասերի ապահովում։ Այնպես որ, եթե փնտրում եք բարձր որակի և դիմացկուն ավտոկռունկներ, ապա շտապեք Սպեցմաշում մատչելի տարբերակով ձեռք բերել Zoomlion և Sany բրենդների այս երկու հզոր մոդելները։