Yerevan, Artsakh Ave. 28/15 Open 9:00-18:00 +37410-434477

Dongfeng DF-404 և Belarus 921.3 մոդելների առավելությունները


Մեր օրերում, մարդկային գործոնը նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ գյուղատնտնեսական գործիքների մեծ մասը մեքենայացվում են։ Այդ գործընթացի լավագույն օրինակներից են տրակտորները։ Ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է կարևորել բոլոր նրբությունները և հասկանալ՝ որքանով հետագայում արդյունավետ կլինի այդ ներդրումը մեզ համար:

Այս հոդվածում, համեմատելով Dongfeng DF-404 և Belarus 921.3 երկու ամենահայտնի մոդելները, կպարզենք՝ ինչին պետք է ուշադրություն դարձնել ընտրություն կատարելիս։

Dongfeng-ը և Belarus-ը համաշխարհային ճանաչում ունեցող երկու  մեծ ընկերություններ են, որոնք հայտնի են գյուղատնտեսական մեքենաների և հատկապես տրակտորների արտադրությամբ։ Երկու բրենդների տրակտորներն էլ հասցրել են շահել բազմաթիվ ֆերմերների վստահությունն ու դառնալ անփոխարինելի՝ ցանկացած առաջադրանք կատարելու համար։ 

Այժմ, եկե՛ք ավելի մանրաման ծանոթանանք Dongfeng-ի DF- 404 և Belarus-ի 921.3 մոդելների առանձնահատկություններին։


Dongfeng DF- 404՝

  • Հզորությունը՝ 40 ձիաուժ
  • Անիվային բազան՝ լիաքարշակ 4x4
  • Քաշը խցիկով՝ 1685 կգ, առանց խցիկի՝ 1485 կգ
  • Կոմպակտ դիզայն
  • Բազմաֆունկցիոնալ

Dongfeng-ի տրակտորները՝ այդ թվում նոր սերնդի DF-404 տրակտորը, հուսալի են և էներգախնայող, ինչի շնորհիվ հանդիսանում են ամենապահանջված և նախընտրելի գյուղատնտեսական տեխնիկաներից մեկը։

Belarus 921.3՝

  • Հզորությունը 95․2 ձիաուժ/70․0 կՎտ
  • Առավելագույն քաշը՝ 6000 կգ
  • Շարժիչը՝ D-245.5S2
  • Հզոր հիդրավլիկ համակարգ
  • Դիմացկուն
  • Բազմաֆունկցիոնալ


Մինսկի տրակտորների գործարանի արտադրության Belarus մակնիշի ամենահայտնի տրակտորները` ներառյալ 921․3 մոդելը, առանձնանում են իրենց բազմաֆունկցիոնալությամբ և դիմացկունությամբ։ Նախագծված են տարատեսակ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար։ Վստահաբար կարող ենք ասել, որ բարձր կատարողականության և մատչելիության շնորհիվ է, որ տարիներ ի վեր այս տրակտորները հանդիսանում են բացարձակ առաջատար ողջ աշխարհում։

 

Dongfeng DF- 404 և Belarus 921.3 մոդելների համար «Սպեցմաշ»-ն առաջարկում է հետևյալ բացառիկ պայմանները՝

  • Տարեկան 2% տոկոսադրույք
  • 20% կանխավճար
  • 1 տարի երաշխիք
  • Ետ երաշխիքային սպասարկում



Նշենք, որ երկու մոդելների դեպքում էլ գործում է օրիգինալ պահեստամասերի ապահովում և տեխնիկական սպասարկման ծառայություններ ցանկացած վայրում։

Այնպես որ, շտապե՜ք ձեռք բերել Dongfeng DF- 404 և Belarus 921.3 մոդելների տրակտորները «Սպեցմաշ»-ից բացառիկ պայմաններով։