Yerevan, Artsakh Ave. 28/15 Open 9:00-18:00 +37410-434477

Գյուղատնտեսական գործիքների դերն աշնանացանի ժամանակ


Մեր օրերում հողագործությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է շատ ավելի հեշտ, քան առաջ էր։ Այժմ տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում բազմաթիվ նորարարական գործիքներ են ստեղծվել, որոնք նվազագույնի են հասցնում մարդկային գործոնը: Այսպիսով՝ մարդն ավելի քիչ էներգիա ու ժամանակ է ծախսում որևէ աշխատանք իրականացնելու համար։

Այդպիսի մի շարք գործիքների մասին էլ խոսելու ենք այս հոդվածում։


Գյուղատնտեսությունը Հայաստանի գերակա ճյուղերից մեկն է և պահանջում է լրջագույն մոտեցում յուրաքանչյուր գործընթացի դեպքում: Հատկապես գործիքների դերը կարևոր նշանակություն ունի հետագայում լավ բերք ստանալու համար։ 

Աշնանացանի այս ակտիվ շրջանում անհրաժեշտություն է առաջանում պատշաճ կերպով պատրաստվել և իրականացնել այն։ Տարբեր շրջաններում մեկնարկը կարող է տարբերվել․ լեռնային գոտիներում՝ օգոստոսի վերջին տասնօրյակից մինչև սպետեմբերի 15-ը, իսկ Արարատյան հարթավայրում՝ հոկտեմբերի առաջինից երկրորդ տասնօրյակները։

Տեխնոլոգիաների և գործիքների ընտրությունը կախված է յուրաքանչյուր տարածաշրջանին բնորոշ հողի տեսակից։ 

Բերե՛նք գործիքների մի քանի օրինակ, որոնք կիրառվում են հատկապես աշնանացանի ժամանակ։ 

1․Շարքացան․ տարբեր խորությամբ սերմեր ցանող և դաշտերում ու այգիներում պարարտանյութ ցրող մեքենա։ Ունի հողի մեջ տարբեր խորության ակոսներ բացելու կարգավորվող ֆունկցիա, սերմերի քանակը հաշվարկող համակարգեր և միանգամից մի քանի շարքով տնկելու առավելություն։

2․Սերմնացան․ նախատեսված է սերմերը հողի մակերեսով ցանելու համար։ Այն սովորաբար օգտագործվում է ավելի փոքր սերմեր ցանելու և այնպիսի մշակաբույսերի համար, որոնք ճշգրիտ դասավորվածություն չեն պահանջում։ Ըստ լայնության՝ կարգավորվող է, աշխատանքն իրականացնելիս հաճախ կցվում է տրակտորին, սակայն ավելի փոքր տարածքներում, ձեռքով աշխատելիս, ևս հնարավոր է օգտագործել։

3․Կուլտիվատորներ, որոնք աշխատում են հողի սաղր մշակության (անշուռտու խոզանավարի) տեխնոլոգիայով։ Նվազագույնի են հասցնում հողի էրոզիա առաջանալու հավանականությունը, ինչպես նաև հնարավորինս պահպանում են հողի որակական հատկանիշները։ Քամու հողատարմանը ենթարկվող շրջաններում այս տեխնոլոգիայի կիրառման դեպքում հողի մակերևույթի վրա առավելագույնս պահպանվում են խոզանի մնացորդները: Աշնանացանից հետո այն ապահովում է հզոր և հավասարաչափ ձյան ծածկույթի ստեղծում, և ապահովում է հողը խորը սառչելուց։




4․Սերմնացաններ՝ նախատեսված ավելի մեծ չափերի սերմեր ցանելու համար, ինչպիսիք են օրինակ՝ եգիպտացորենն ու արևածաղիկը։ Ի տարբերություն սովորական սերմնացանի, այս տեխնիկան սերմերը ցանում է իրարից որոշակի հեռավորության վրա, բացում է հողի մեջ պահանջվող խորության ակոսներ՝ միաժամանակ մատուցելով անհրաժեշտ հանքային պարարտանյութերը։

5․Հողաֆրեզներ և ցաքաններ(երեսվարիչներ), որոնք օգտագործվում են հողը ցանքին նախապատրաստելու համար։ Հողաֆրեզները փխրեցնում են հողի մակերևութային շերտը, ոչնչացնում են մոլախոտերը և պարարտացնում են այն, իսկ ցաքանները կիրառվում են վարից հետո հողի վերին շերտի փխրեցման, սերմերի ծածկման և դաշտի մակերևույթի թեթևակի հարթեցման համար։ 

6․Գլանվակները(տափանիչներ) նախատեսված են կոշտերի ջարդման, ցանքերի հողային կեղևի քայքայման, մինչ ցանքը և ցանքից հետո հողերի նստեցման համար։ Այս կերպ պաշտպանում ենք սերմերը թռչունների և քամու հասցրած վնասներից։

7.Սրսկիչները (պարարտանյութ տարածող սարքերը, հեղուկացիրները) օգտագործվում են պարարտանյութերի ճշգրիտ կիրառման համար՝ հիմնվելով մշակաբույսերի պահանջների և հողի սննդանյութերի մակարդակի վրա: Պատշաճ պարարտացումը նպաստում է բույսերի առողջ աճին, բարելավում է բերքատվությունը և լրացնում է սննդանյութերի պակասը:

Կախված Ձեր անհատական պահանջներից՝ բոլոր գործիքները հնարավոր է կիրառել և՛ առանձին, և՛ միասին։

Հաշվի առնելով այս բոլոր նրբությունները՝ ООО "Спецмаш"-ը ներկայացնում է գյուղատնտեսական որակյալ գործիքների մեծ տեսականի, որոնք կօգնեն ու կհեշտացնեն Ձեր աշխատանքը գյուղատնտեսական տարբեր գործընթացներում։



Մեզ մոտ կարող եք գտնել՝

 

  • Պարարտանյութի ցրիչներ
  • Խոտհավաքիչներ
  • Հողաֆրեզներ
  • Գութաններ
  • Սրսկիչներ
  • Հնձիչներ և մի շարք այլ գործիքներ



Աշնանացանի հետ մեկտեղ ակտիվորեն սկսվում է նաև խաղողի բերքահավաքի, ինչպես նաև խաղողի նոր այգիների տնկումների շրջանը։ Ոչ պակաս կարևոր ու բարդ աշխատանք է այս գործընթացների ճիշտ և գրագետ կազմակերպումը։ Նորագույն տեխնոլոգիաներն այս դեպքում ևս մի քանի անգամ հեշտացրել են թե՛ տնկելու և թե՛ բերքահավաքի գործընթացները։ 

Մեզ մոտ առկա Clemens-ի բարձրորակ տեխնիկաներն, առանց քիմիական միջոցների, հեշտորեն կմշակեն Ձեր այգիները՝ միևնույն ժամանակ միջից մաքրելով մանր բուսականությունն ու ստեղծելով նպաստավոր պայմաններ հողի մշակման համար։




Այսպիսով՝ Clemens-ի համար Սպեցմաշն առաջարկում է շահավետ լիզինգ հետևյալ պայմաններով՝

  • տարեկան 2% տոկոսադրույք
  • 20% կանխավճար
  • 1 տարի երաշխիք
  • 6 տարի մարման ժամկետ
  • ետերաշխիքային սպասարկում

Իսկ գյուղատնտեսական գործիքների դեպքում՝

  • տարեկան 2% տոկոսադրույք
  • 20% կանխավճար
  • 1 տարի երաշխիք
  • 3-4 տարի մարման ժամկետ
  • ետերաշխիքային սպասարկում

 

Նշենք, որ թե՛ Clemens-ի, թե՛ գյուղատնտեսական գործիքների համար գործում են տեխնիկական սպասարկման ծառայություններ ցանկացած վայրում, ինչպես նաև օրիգինալ պահեստամասերի ապահովում։

 

Մշտապես լինելով հայ ֆերմերի կողքին՝ մեր նպատակն է ամեն կերպ աջակցել և նպաստել ՀՀ գյուղատնտեսության զարգացմանը։

Այնպես որ, շտապե’ք գերշահավետ պայմաններով ձեռք բերել Ձեզ անհրաժեշտ գործիքներն ու տեխնիկան Սպեցմաշից։