Ուրախ ենք տեղեկացնել, որ տեղի է ունեցել Specmash-ի հերթական հաջողված համագործակցություններից մեկը, այս անգամ՝ Արևուտ համայնքի հետ։
Այս օրերին Արևուտի համայնքապետարանի և Տարածքային զարգացման «Սոցիալական ներդրումային տեղական զարգացման ծրագրերի» հիմնադրամի հաջող համագործակցության արդյունքում Արևուտ համայնքը համալրվել է բազմաֆունկցիոնալ, համաշխարհային CASE բրենդի լավագույն էքսկավատորներից մեկով՝ 570SV-ով։
Այս չափազանց անհրաժեշտ տեխնիկայի ձեռք բերման արժեքը կազմել է 28․350․000 ՀՀ դրամ։ Համայնքապետի խոսքով՝ տեխնիկայի հետ կապված բազմաթիվ մեծ և արդյունավետ ծրագրեր կան դեռ իրականացնելու, որոնք լիովին կփոխհատուցեն վերջինիս ծախսերը։ Մեր առաջնային նպատակներից է, որ այս բազմաֆունկցիոնալ էքսկավատորը ունենա նպատակային և արդյունավետ օգտագործում ամբողջ համայնքի համար։
Specmash LLC-ի թիմը ուրախ է նման հաջող համագործակցության կապակցությամբ։ Հուսով ենք, որ այս էքսկավատորը էլ ավելի կնպաստի համայնքի զարգացմանը և կօգնի ապահովել լավագույն արդյունք շինարարության և հարակից ոլորտներում։