«Սպեցմաշ»-ի հերթական արդյունավետ համագործակցությունը
Այս անգամ համագործակցության արդյունքում Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի (DICA) կողմից շինարարական տեխնիկայով ծառայություններ մատուցող ընկերությանը տրամադրվել է անվավոր միաշերեփ ճակատային ամբարձիչ։ Հարկ ենք համարում նշել, որ արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակներում` ՀՀ կառավարության սուբսիդավորման արդյունքում, շարժական գույքը լիզինգով տրամադրվել է ՀՀ դրամով՝ 0,8 % տարեկան տոկոսադրույքով:
Ինչպես նաև, նույն ծրագրի շրջանակներում շարժական գույքերը լիզինգով տրամադրվում են հետևյալ հատուկ պայմաններով՝
- ՀՀ կառավարության սուբսիդավորման արդյունքում տարեկան տոկոսադրույք
1․ ԱՄՆ դոլարի դեպքում՝ մինչև 0,5 %
2․ ՀՀ դրամի դեպքում՝ մինչև 4 %
- Սուբսիդավորման ժամկետ՝ մինչև 42 ամիս
- Լիզինգի մարման ժամկետ՝ մինչև 5 տարի
Specmash LLC-ն շնորհավորում է նոր տեխնիկայի ձեռքբերման կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և նվաճումներ ապագայում։