Ք. Երևան, Արցախի պող. 28/15 Բաց Է 9:00-18:00 +37410-434477

Ենթաբաժին

Գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական գործիքների դերը գարնանացանի ժամանակ


Գարնանացանն արդյունավետ կազմակերպելու համար ժամանակակից գյուղատնտեսական մեքենաներն ու գործիքները մեծ և կարևոր դեր են խաղում լավագույն արդյունք ստանալու համար։
Այս հոդվածում կներկայացնենք հատկապես գարնանացանի ընթացքում անհրաժեշտ գյուղտեխնիկան՝ ընդգծելով դրանց առավելություններն ու նշանակությունը։

Գարնանացանին ընդառաջ որակյալ և բազմաֆունկցիոնալ գյուղտեխնիկայի առկայությունը կարևոր է արդյունավետ աշխատանքի համար։ Ֆերմերների համար սա չափազանց կարևոր շրջան է, քանի որ այն հանդիսանում է սկիզբը հետագայում որակյալ և առատ բերքատվության համար․

1․ Գութաններ՝ հողը վարող գյուղատնտեսական գործիքներ, որոնք առաջին ամենաանհրաժեշտ գործիքներն են հանդիսանում հողը ցանքին նախապատրաստելու համար։ Նորարարական տեխնոլոգիաները մեր օրերում բավականին հեշտացրել են մարդկանց կյանքը՝ ստեղծելով ժամանակակից տրակտորային գութաններ։ 


2․ Սերմնացաններ՝ նախատեսված տարբեր չափերի սերմեր ցանելու համար, որոնցից յուրաքանչյուրն աշխատում է որոշակի տեխնիկա կիրառելով։ Օրինակ ՝ կան սերմեր, որոնք ցանելիս պահանջում են իրարից որոշակի հեռավորություն, կամ ակոսի խորության աստիճան։




3․ Շարքացաններ՝ իրարից որոշակի հեռավորության վրա, բացում են հողի մեջ պահանջվող խորության ակոսներ՝ ցանելով սերմեր և միաժամանակ մատուցելով անհրաժեշտ հանքային պարարտանյութեր։

4․ Կուլտիվատորներ․ աշխատում են հողի սաղր մշակության տեխնոլոգիայով՝ նվազագույնի հասցնելով հողի էրոզիա առաջանալու հավանականությունը։


5․  Տրակտորներ․ վճռորոշ դեր են խաղում գյուղատնտեսական գործընթացների ժամանակ՝ օգնելով գործածել բոլոր վերոնշյալ գործիքները և նվազեցնելով ձեռքով աշխատելու անհրաժեշտությունը։ Ավելին՝ ժամանակակից տրակտորները հագեցած են նորարարական լուծումներով, ինչպիսիք են GPS համակարգը, ավտոմատ կառավարման համակարգը և  փոփոխական արագության տեխնոլոգիայով սերմերը ցանելու հնարավորությունը։




«Սպեցմաշ»-ում կարող եք գտնել Ձեզ անհրաժեշտ գյուղտեխնիկան և գործիքների լայն տեսականին՝ բացառիկ լիզինգային պայմաններով։

Գործիքների համար գործում են հետևյալ պայմանները՝

  • տարեկան 2% տոկոսադրույք
  • 20% կանխավճար
  • 1 տարի երաշխիք
  • 3-4 տարի մարման ժամկետ
  • ետերաշխիքային սպասարկում



Տրակտորներից Belarus-ի բոլոր մոդելների և Dongfeng-ի