Ք. Երևան, Արցախի պող. 28/15 Բաց Է 9:00-18:00 +37410-434477

Ենթաբաժին

Համաշխարհային բրենդները «Սպեցմաշ»-ում


«Սպեցմաշ»-ը, լինելով հայկական շուկայում արդեն 12 տարի, հասցրել է ձեռք բերել բազմաթիվ հաճախորդների վստահությունն ու սերը։ Մենք ներկայացնում ենք մի շարք համաշխարհային բրենդների տեխնիկաներ՝ բացառիկ պայմաններով։
Այս հոդվածում կանդրադառնանք Belarus-ի, Dongfeng-ի, NewHolland-ի և Ensign-ի գյուղտեխնիկաներին։

Տարիներ շարունակ ներկայացնելով մի շարք բրենդներ հայաստանյան շուկայում՝ այժմ արդեն կարող ենք ասել, որ «Սպեցմաշ»-ը դարձել է վստահելի գործընկեր՝ ցանկացած տեսակի տեխնիկա ձեռք բերելիս․ շինտեխնիկայից մինչև տարբեր գյուղատնտեսական գործիքներ և գյուղտեխնիկա։

Ունենալով 12 տարուց ավելի փորձ՝ «Սպեցմաշ»-ը հասցրել է Ձեզ ներկայացնել մի շարք համաշխարհային բրենդների լավագույն մոդելները՝ հնարավորություն ընձեռելով ձեռք բերել դրանք բացառիկ պայմաններով։ Այժմ ավելի մանրամասն ծանոթանանք բրենդներից յուրաքանչյուրին։

Առաջինը խոսենք համաշխարհային ճանաչում ունեցող Մինսկի գործարանի Belarus տրակտորների մասին։ Այս տրակտորները հայտնի են աշխարհի շատ երկրներում՝ շնորհիվ իրենց մրցունակության և որակի: Ունիվերսալության շնորհիվ՝ օգտագործվում են տարբեր կլիմայական պայմաններում և տարբեր տեսակի հողերի հետ աշխատելիս: Վերջիններս հագեցած են նորագույն տեխնոլոգիաներով՝ հարմարեցված ցանկացած տեսակի աշխատանք կատարելու համար։




#Specmash -ում կարող եք գտնել բրենդի ամենահայտնի մոդելներից՝ 921․3-ը։ Վստահաբար կարող ենք ասել, որ բարձր կատարողականության և մատչելիության շնորհիվ է, որ տարիներ ի վեր այս տրակտորները հանդիսանում են բացարձակ առաջատար ողջ աշխարհում։

Այս մոդելի համար  առաջարկում ենք հետևյալ բացառիկ պայմանները՝

  • Տարեկան 2% տոկոսադրույք
  • 20% կանխավճար
  • 1 տարի երաշխիք
  • Ետերաշխիքային սպասարկում



Հաջորդ բրենդը  NewHolland համաշխարհային առաջատար արտադրող ընկերությունն է, որը հայտնի է իր շինարարական և գյուղատնտեսական սարքավորումներով։ Վերջինիս գյուղատնտեսական սարքավորումների շարքը բազմազան է և առանձնանում է դիմացկունությամբ ու որակով՝ կոմպակտ տրակտորներից մինչև խոշոր կոմբայններ, խոտհար մեքենաներ և սերմնացաններ: Մեքենաները նախագծելիս` ընկերության հիմնական նպատակն է եղել նվազագույնի հասցնել մարդկային գործոնը,  կրճատել վառելիքի ծախսը և փոխարենը բարելավել արտադրողականությունը։ #Specmash -ում  ներկայացված են բրենդի լավագույն նմուշները․

NewHolland-ի գյուղտեխնիկայի լավագույն օրինակներից է հայտնի TD5 տրակտորների շարքը (TD5.75, TD5.90, TD5.100, TD5.110): Այս շարքից TD5, 110 մոդելն ունի այն բոլոր պարամետրերը, որոնք կարևոր են արդյունավետ գյուղատնտեսական աշխատանքներ վարելու համար՝

Քաշը՝ 4500 կգ
Հզորությունը՝ 110 ձիաուժ
Անիվային բանաձևը՝ 4x4
Առջևի և ետևի բալաստի բեռների առկայություն





Մյուս հեղինակավոր բրենդը, որ կգտնեք մեզ մոտ՝ Dongfeng-ն է։ Վերջինիս հայտնի մոդելներից մեզ մոտ ներկայացված է  DF- 404 -ը՝

  • Հզորությունը՝ 40 ձիաուժ
  • Անիվային բազան՝ լիաքարշակ 4x4
  • Քաշը խցիկով՝ 1685 կգ, առանց խցիկի՝ 1485 կգ
  • Կոմպակտ դիզայն
  • Բազմաֆունկցիոնալ

Dongfeng-ի տրակտորները ապահովում են  հուսալի աշխատանք և էներգախնայող են, ինչի շնորհիվ հանդիսանում են ամենապահանջված և նախընտրելի գյուղատնտեսական տեխնիկաներից մեկը։


Եվ իհարկե մյուս հայտնի բրենդը՝ Ensign -ը, որի գյուղտեխնիկայի մոդելներից YX804-C-ը ներկայացված է #Specmash -ում։ Այն  ունի ամուր կառուցվածք և նորագույն դիզայն՝ ապահովելու երկարատև և անխափան աշխատանք.

  • Շարժիչի հզորությունը՝ 80 ձիաուժ
  • Փոխանցումների թիվը՝ 12/12 ռեվերս
  • Հ.Ա.Լ. -ը՝ 540-1000 պտտ./րոպեում



Նշենք, որ բոլոր մոդելների դեպքում էլ գործում է օրիգինալ պահեստամասերի ապահովում և տեխնիկական սպասարկման ծառայություններ ցանկացած վայրում։

 

Այնպես որ, շտապե՜ք ձեռք բերել վերոնշյալ համաշխարհային բրենդների գյուղտեխնիկան բացառիկ լիզինգային պայմաններով միայն «Սպեցմաշ»-ում։