Ք. Երևան, Արցախի պող. 28/15 Բաց Է 9:00-18:00 +37410-434477

Ենթաբաժին

Xanjer` մեքենաշինության մեջ համաշխարհային առաջատար


Xanjer-ը չինական մեքենաշինական ընկերություն է, որտեղ միախառնվում են նորարարությունը, որակը և դիզայնը՝ ստեղծելու ժամանակակից աշխարհին համապատասխանող լուծումներ։ Ստեղծման օրվանից ի վեր՝ այս ապրանքանիշը միտված է եղել ստանալու բացառիկ պրոդուկտներ և ծառայություններ, որոնք կբարելավեն առօրյա կյանքի որակը։ 

Իր ստեղծագործական հայացքներով և գերազանցությանը հասնելու ձգտումով՝ Xanjer-ը շարունակում է ոլորտում չափանիշներ վերասահմանել։

Մեր օրերում, երբ ամբողջ աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ, մեկը մյուսից նորարար և առաջադեմ մեքենաշինական ընկերություններ, դժվար է պատկերացնել, որ, լինելով բավականին երիտասարդ ընկերություն, հեշտությամբ կարող ես մեծ համբավ և վստահություն ձեռք բերել։ Սակայն Xanjer-ը եկավ ապացուցելու հակառակը։




Ինչով է առանձնանում բրենդը՝

  • Նորարարարական է․ գլխավոր նպատակն է ստեղծել գերժամանակակից լուծումներ, որոնք կհամապատասխանեն օրեցօր փոփոխվող աշխարհի պահանջներին։

  • Հաճախորդակենտրոն է․ կարևորում է սպառողների փորձը՝ վստահ լինելով, որ ցանկացած պրոդուկտ ստեղծված է՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կարծիքը։

  • Կարևորում է շրջակա միջավայրի պահպանումը. ընդգծելով էկո-համակարգին վնաս չհասցնելու միտումը՝ բրենդը նպատակաուղղված է նվազագույնի հասցնել վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

Այս ամենի հետ մեկտեղ բրենդը կարևորում է նաև ֆունկցիոնալությունն ու արտաքին տեսքը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ, որոնք հեշտությամբ ինտեգրվում են առօրյա կյանքում՝ ապահովելով բացարձակ կատարողականություն։ Բրենդը ձեռք է բերել համաշխարհային ճանաչում՝ սպասարկելով բազմաթիվ շուկաների և հավաքելով մեծ թվով հավատարիմ հաճախորդներ ողջ աշխարհում։




Սպեցմաշում արդեն ներկայացված են բրենդի հայտնի մոդելներից բետոնախառնիչները և տարբեր մետրաժներով բետոնամղիչները, որոնք կարող եք ձեռք բերել բացառիկ լիզինգային պայմաններով՝

  • 20% կանխավճար
  • 5 տարի մարման ժամկետ
  • տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 0-7%
  • 1 տարի երաշխիք
  • ետերաշխիքային սպասարկում

 

Բետոնամղիչները հնարավոր է օգտագործել մի շարք ոլորտներում և նախագծերում բարդ աշխատանքներ իրականացնելիս, ինչպես օրինակ՝

  • Բարձրահարկ շենքեր,
  • Արդյունաբերական և կոմերցիոն շինություններ կառուցելիս,
  • Բնակելի լայնածավալ կառուցապատումներ, 
  • Ենթակառուցվածքային նախագծեր (կամուրջներ, թունելներ) իրականացնելիս

 

Իսկ բետոնախառնիչները հիմնականում կիրառվում են շինարարության մեջ՝ խոշոր ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելիս կամ տարատեսակ շինանյութեր (ցեմենտ, բետոն) գործարանից շինհրապարակ տեղափոխելիս։

Նման հեղաշրջող շինտեխնիկաներ և որակյալ ու դիմացկուն մեքենաներ արտադրելով՝ Xanjer-ը շարունակում է ձևավորել վստահություն և հիացմունք իր հաճախորդների շրջանում։

Իսկ Դուք շտապեք օգտվել այս բացառիկ հնարավորությունից և ձեռք բերեք Xanjer-ի լավագույն տեխնիկաները «Սպեցմաշ»-ից։