г. Ереван, пр. Арцаха, 28/15 Открыто 9:00-18:00 +37410-434477

Подкатегория

Zoomlion ZTC300V532-ի և Sany STC250C5-ի առավելությունները


Zoomlion և Sany ընկերությունները աշխարհի խոշորագույն մեքենաշինական և շինարարական տեխնիկայի արտադրողներից են: Նրանք մասնագիտացած են ավտոկռունկների, էքսկավատորների, բետոնախառնիչների և այլ տեխնիկաների արտադրության մեջ՝ ապահովելով բարձր որակ և հուսալիություն:

Այս անգամ անրադարձել ենք նշված բրենդների՝ Zoomlion-ի ZTC300V532 և Sany-ի STC250C5 մոդելներին։

Գաղտնիք չէ, որ ավտոկռունկները կարևոր դեր են խաղում շինարարության, բեռնափոխադրումների և ենթակառուցվածքների զարգացման մեջ՝ ապահովելով ծանր բեռների բարձրացում, տեղափոխում և տեղադրում։ Այդ իսկ պատճառով իսկապես կարևոր  է կատարել ճիշտ ընտրություն՝ լավագույն արդյունքներ ապահովելու և ծախսերը գրագետ բաշխելու համար։

Երկու ավտոկռունկների մասին պատկերացում կազմելու համար այժմ ծանոթանանք նրանց հնարավորություններին և առանաձնահատկություններին։





Zoomlion ZTC300V532՝

  • Բեռնակրությունը՝ 30․000 կգ
  • Հիմնական սլաքի բարձրացման առավելագույն բարձրությունը՝ 42 մ + 8 մ
  • Քաշը՝ 32389 կգ
  • Ընդլայնված կառավարման համակարգ
  • Խցիկի ժամանակակից դիզայն
  • Հիդրավլիկ համակարգ
  • Կայուն և դիմացկուն



Sany STC250C5՝

  • Շարժիչը՝ Weichai, Euro 3
  • Հիմնական սլաքի բարձրացման առավելագույն բարձրությունը՝ 41.5+8 մ
  • Բեռնունակությունը՝ 25.000 կգ
  • Ընդ. քաշը՝ 33.000 կգ
  • Հուսալի և արդյունավետ հիդրավլիկ համակարգ
  • Էրգոնոմիկ նախագծված օպերատորի խցիկ
  • Ամուր կառուցվածք՝ երկարաժամկետ դիմացկունության համար
  • Զարգացած անվտանգության համակարգ և հեշտ սպասարկում



Համեմատություն անցկացնելով՝ կարող ենք ասել, որ այս երկու մոդելների հիմնական պարամետրերը տարբերվում են իրարից։ Ի տարբերություն Sany-ի մոդելի՝ Zoomlioni մոդելի բեռնունակությունը շատ ավելի մեծ է և հիմնական սլաքի առավելագույն բարձրությունը համեմատաբար ավելի բարձր է, մինչդեռ Sany-ի մոդելն ունի ավելի փոքր բեռնունակություն և չափսերով է շատ ավելի մեծ։

Սակայն  միևնույն ժամանակ պետք է նշել, որ երկուսի դեպքում էլ կարևորությունը տրված է օպերատորի հարմարավետությանը, կառավարելու արդյունավետությանը, դիմացկունությանը, ինչպես նաև աշխատանքը հնարավորինս արագ և որակով կատարելուն։ Երկու մոդելներն էլ ցանկացած տարածքում իրականացնում են անթերի աշխատանք և փորձարկված են տարբեր պայմաններում ցանկացած բարդության առաջադրանքներ կատարելու մեջ։

Այս երկու մոդելներն էլ կարող եք ձեռք բերել ООО "Спецмаш"-ում՝ բացառիկ լիզինգային պայմաններով․

  • 1 տարի երաշխիք
  • 20% կանխավճար
  • 5 տարի մարման ժամկետ
  • ետերաշխիքային սպասարկում
  • տարեկան տոկոսադրույքը՝ 0-ից մինչև 7%



Ի դեպ, մենք նաև իրականացնում ենք տեխնիկական սպասարկում, ինչպես նաև օրիգինալ պահեստամասերի ապահովում։ Այնպես որ, եթե փնտրում եք բարձր որակի և դիմացկուն ավտոկռունկներ, ապա շտապեք Սպեցմաշում մատչելի տարբերակով ձեռք բերել Zoomlion և  Sany բրենդների այս երկու հզոր մոդելները։