Մեր օրերում, մարդկային գործոնը նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ գյուղատնտնեսական գործիքների մեծ մասը մեքենայացվում են։ Այդ գործընթացի լավագույն օրինակներից են տրակտորները։ Ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է կարևորել բոլոր նրբությունները և հասկանալ՝ որքանով հետագայում արդյունավետ կլինի այդ ներդրումը մեզ համար:
Այս հոդվածում, համեմատելով Dongfeng DF-404 և Belarus 921.3 երկու ամենահայտնի մոդելները, կպարզենք՝ ինչին պետք է ուշադրություն դարձնել ընտրություն կատարելիս։
Dongfeng-ը և Belarus-ը համաշխարհային ճանաչում ունեցող երկու մեծ ընկերություններ են, որոնք հայտնի են գյուղատնտեսական մեքենաների և հատկապես տրակտորների արտադրությամբ։ Երկու բրենդների տրակտորներն էլ հասցրել են շահել բազմաթիվ ֆերմերների վստահությունն ու դառնալ անփոխարինելի՝ ցանկացած առաջադրանք կատարելու համար։
Այժմ, եկե՛ք ավելի մանրաման ծանոթանանք Dongfeng-ի DF- 404 և Belarus-ի 921.3 մոդելների առանձնահատկություններին։
Dongfeng DF- 404՝
Dongfeng-ի տրակտորները՝ այդ թվում նոր սերնդի DF-404 տրակտորը, հուսալի են և էներգախնայող, ինչի շնորհիվ հանդիսանում են ամենապահանջված և նախընտրելի գյուղատնտեսական տեխնիկաներից մեկը։
Belarus 921.3՝
Մինսկի տրակտորների գործարանի արտադրության Belarus մակնիշի ամենահայտնի տրակտորները` ներառյալ 921․3 մոդելը, առանձնանում են իրենց բազմաֆունկցիոնալությամբ և դիմացկունությամբ։ Նախագծված են տարատեսակ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար։ Վստահաբար կարող ենք ասել, որ բարձր կատարողականության և մատչելիության շնորհիվ է, որ տարիներ ի վեր այս տրակտորները հանդիսանում են բացարձակ առաջատար ողջ աշխարհում։
Dongfeng DF- 404 և Belarus 921.3 մոդելների համար «Սպեցմաշ»-ն առաջարկում է հետևյալ բացառիկ պայմանները՝
Նշենք, որ երկու մոդելների դեպքում էլ գործում է օրիգինալ պահեստամասերի ապահովում և տեխնիկական սպասարկման ծառայություններ ցանկացած վայրում։
Այնպես որ, շտապե՜ք ձեռք բերել Dongfeng DF- 404 և Belarus 921.3 մոդելների տրակտորները «Սպեցմաշ»-ից բացառիկ պայմաններով։