Yerevan, Artsakh Ave. 28/15 Open 9:00-18:00 +37410-434477

SHACMAN՝ բեռնատարների առաջատար արտադրող շուկայում


Լինելով հայտնի իրենց ամրությամբ և բազմաֆունկցիոնալությամբ՝ բեռնատար մեքենաներն ամբողջ աշխարհում վճռորոշ դեր են խաղում արդյունաբերության մեջ։ Բեռնատարների և տարբեր նշանակության մեքենաների արտադրման ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող Shacman-ն այն եզակի ընկերություններից է, որը մշտապես առաջարկում է տրանսպորտային նորագույն լուծումներ:

Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում Shacman-ի լավագույն մոդելները, որոնց առանձնահատկություններին և աշխատանքի արդյունավետությանը կծանոթանանք միասին:


Shacman-ը ամենադիմացկուն բեռնատար մեքենաների առաջատար արտադրողներից մեկն է Չինաստանում: Հիմնադրվելով 1968 թվականին՝ Shacman-ը դարձել է ամենակարևոր ու նշանակալի դեր ունեցող ընկերություններից մեկը համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության մեջ։ Այն առանձնանում է իր ամուր և հուսալի մեքենաներով:

Shacman-ը մասնագիտացած է դիմացկուն բեռնատարների և դրանց պահեստամասերի արտադրության մեջ: Արտադրանքի տեսականին ներառում է.

  • Ինքնաթափ բեռնատարներ. լայնորեն օգտագործվում են շինարարության և հանքարդյունաբերության մեջ

  • Տրակտորային բեռնատարներ՝ երկար ճանապարհներով բեռնափոխադրումների համար

  • Կարգո բեռնատարներ՝ նախատեսված կարգո բեռնափոխադրումներ իրականացնելու համար

  • Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ՝ ներառյալ հրշեջ մեքենաներ, հեղուկանավեր և ռազմական նշանակության մեքենաներ

Shacman-ը մշտապես կողմ է նորարարություններին և տեխնոլոգիական առաջընթացին: Իրենց արտադրության մեջ առաջադեմ տեխնոլոգիաներ օգտագործելու համար՝ ընկերությունը համագործակցում է միջազգային տարբեր գործընկերների հետ, որոնցից է MAN SE-ն (գերմանական ինժեներական ընկերություն): Այս համագործակցության արդյունքում Shacman-ը մի քանի անգամ ավելի հուսալի և բարձր արդյունավետություն ունեցող բեռնատարներ է արտադրել՝ դառնալով մրցունակ համաշխարհային շուկայում:

Սպեցմաշը՝ որպես Shacman-ի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում, ներկայացնում է բրենդի լավագույն մոդելները բացառիկ պայմաններով։


Առաջինը կներկայացնենք Shacman X3000, 6x4 անիվային բանաձևով մոդելը՝

  • Բեռնաթափի տարողությունը՝ 25 - 30 տ
  • Ինքնաթափի տարողությունը ՝ 20 մ3
  • Հզորությունը՝ 340 ձիաուժ, euro 2
  • Կամրջակները՝ MAN

 

Այն կարող է կատարել տարբեր բարդության աշխատանքներ՝ շինարարությունից սկսած մինչև հանքարդյունաբերություն և լոգիստիկա։


Մյուս մոդելը, որն առանձնանում է բարձր կատարողականությամբ և հզորությամբ, Shacman 6x4 H3000S-ն է՝

  • Տարայի ծավալ՝ 10 կուբ
  • Շարժիչը՝ 340 ձ/ուժ, euro - 2
  • Կամրջակները՝ MAN
  • Փոխանցման տուփը՝ 10 աստիճան
  • Օդորակիչը՝ առկա

Ընդհանուր առմամբ, Shacman H3000S 6x4-ը հայտնի է իր դիմացկունությամբ և տարբեր ոլորտներում ցանկացած բարդության առաջադրանքներ կատարելու ունակությամբ:

 

Specmash-ում ներկայացված Shacman-ի բեռնաթափ մեքենաներից առանձնանում են հետևյալ երկու մոդելները՝  F3000, 6x4-ը  և X3000, 8x4-ը։


Առաջինի՝ Shacman F3000, 6x4 բանաձևով մոդելի առանձնահատկություններն են՝

  • Բաքը՝ 400 լ
  • Կամրջակները՝ MAN
  • Բեռնատարողությունը` 25 տ
  • Բեռնաթափի տարողությունը՝ 20 մ³



Իսկ Shacman X3000, 8x4-ինը՝

  • Բաքը՝ 400 լ
  • Կամրջակները՝ MAN
  • Բեռնատարողությունը` 32 տ
  • Բեռնաթափի տարողությունը՝ 26 մ³


Specmash-ի շնորհիվ ՀՀ-ում կարող եք ձեռք բերել նաև Shacman-ի F3000, 6x4 և L3000, 4x2 երկու հզոր մանիպուլյատորները`

 

Shacman F3000, 6x4-ի առանձնահատկություններն են՝

  • Առավելագույն բարձրացման բարձրությունը` 15.5 մ
  • Բարձրացնելու առավելագույն քաշը՝ 12 տ
  • Թափքի չափը՝ 8000 մմ x 2400 մմ x 800 մմ



Shacman L3000, 4x2՝

  • Առավելագույն բարձրացման բարձրությունը` 13 մ
  • Բարձրացնելու առավելագույն քաշը՝ 6.3 տ
  • Թափքի չափը՝ 6500 մմ x 2400 մմ x 800 մմ



Ամփոփելով, կարող ենք ասել, որ Shacman-ի յուրաքանչյուր մոդել շատ դիմացկուն է և հատուկ նախագծված են տարաբնույթ բարդ աշխատանքներ ավելի հեշտ և արդյունավետ իրականացնելու համար։ Պետք է նշենք, որ յուրաքանչյուր մոդել փորձարկված է նաև տեղական պայմաններում և ցանկացած մոդել իր աշխատանքը կատարում է բարձր արդյունավետությամբ։


Բեռնաթափ մեքենաներից և մանիպուլյատորներից զատ՝ Սպեցմաշում ներկայացված է նաև Shacman-ի բետոնախառնիչներից F3000, 6x4 մոդելը։

 

Այս մոդելի առանձնահատկություններն են՝

  • Բեռնատարողություն՝ 41 000 կգ
  • Փոխանցման տուփը՝ մեխանիկական
  • Շարժիչը՝ 300-400 ձիաուժ


Այն հիմնականում կիրառվում է շինարարության մեջ՝ խոշոր ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելիս։ Կատարում է տարատեսակ շինանյութերի (ցեմենտի, բետոնի) տեղափոխում գործարանից շինհրապարակ։

 

Ընդհանուր առմամբ, Shacman-ի բեռնատարները և տարբեր նշանակության մեքենաները նախագծված են այնպես, որպեսզի վառելիքի սպառման և շահագործման ծախսերը հասցվեն նվազագույնի, բայց միևնույն ժամանակ լինեն գերժամանակակից և դիմացկուն։ 

Ինչպես նաև, պետք է նշել, որ Shacman-ի բոլոր մեքենաների անվտանգության համակարգերը նույնպես հագեցած են նորարարական տեխնոլոգիաներով։ Գործում են ABS (Հակաշրջափակիչ արգելակային համակարգ), EBS (Արգելակման էլեկտրոնային համակարգ) և կայունության կառավարման համակարգեր: Բոլոր մոդելներն իրենց անվտանգությամբ և հարմարավետությամբ համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

 

Հատուկ հայ սպառողին Specmash-ն առաջարկում է բացառիկ լիզինգ Shacman-ի բոլոր մոդելների համար՝ 

  • 20% կանխավճար
  • 5 տարի մարման ժամկետ
  • տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 0-5%
  • 1 տարի երաշխիք
  • ետ երաշխիքային սպասարկում

 

Ի դեպ մեզ մոտ գործում է նաև Shacman-ի օրիգինալ պահեստամասերի ապահովում  և տեխնիկական սպասարկման ծառայություններ ցանկացած վայրում։ 


Այնպես որ, եթե ուզում եք ձեռք բերել Shacman-ի նորարարական լուծումներով  հագեցած և գերարդյունավետ տեխնիկաներից, ապա շտապե՛ք Սպեցմաշում մատչելի տարբերակով ձեռք բերել լավագույն մոդելները բացառիկ պայմաններով։