Լինելով հայտնի իրենց ամրությամբ և բազմաֆունկցիոնալությամբ՝ բեռնատար մեքենաներն ամբողջ աշխարհում վճռորոշ դեր են խաղում արդյունաբերության մեջ։ Բեռնատարների և տարբեր նշանակության մեքենաների արտադրման ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող Shacman-ն այն եզակի ընկերություններից է, որը մշտապես առաջարկում է տրանսպորտային նորագույն լուծումներ:
Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում Shacman-ի լավագույն մոդելները, որոնց առանձնահատկություններին և աշխատանքի արդյունավետությանը կծանոթանանք միասին:
Shacman-ը ամենադիմացկուն բեռնատար մեքենաների առաջատար արտադրողներից մեկն է Չինաստանում: Հիմնադրվելով 1968 թվականին՝ Shacman-ը դարձել է ամենակարևոր ու նշանակալի դեր ունեցող ընկերություններից մեկը համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության մեջ։ Այն առանձնանում է իր ամուր և հուսալի մեքենաներով:
Shacman-ը մասնագիտացած է դիմացկուն բեռնատարների և դրանց պահեստամասերի արտադրության մեջ: Արտադրանքի տեսականին ներառում է.
Shacman-ը մշտապես կողմ է նորարարություններին և տեխնոլոգիական առաջընթացին: Իրենց արտադրության մեջ առաջադեմ տեխնոլոգիաներ օգտագործելու համար՝ ընկերությունը համագործակցում է միջազգային տարբեր գործընկերների հետ, որոնցից է MAN SE-ն (գերմանական ինժեներական ընկերություն): Այս համագործակցության արդյունքում Shacman-ը մի քանի անգամ ավելի հուսալի և բարձր արդյունավետություն ունեցող բեռնատարներ է արտադրել՝ դառնալով մրցունակ համաշխարհային շուկայում:
Սպեցմաշը՝ որպես Shacman-ի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում, ներկայացնում է բրենդի լավագույն մոդելները բացառիկ պայմաններով։
Առաջինը կներկայացնենք Shacman X3000, 6x4 անիվային բանաձևով մոդելը՝
Այն կարող է կատարել տարբեր բարդության աշխատանքներ՝ շինարարությունից սկսած մինչև հանքարդյունաբերություն և լոգիստիկա։
Մյուս մոդելը, որն առանձնանում է բարձր կատարողականությամբ և հզորությամբ, Shacman 6x4 H3000S-ն է՝
Ընդհանուր առմամբ, Shacman H3000S 6x4-ը հայտնի է իր դիմացկունությամբ և տարբեր ոլորտներում ցանկացած բարդության առաջադրանքներ կատարելու ունակությամբ:
Specmash-ում ներկայացված Shacman-ի բեռնաթափ մեքենաներից առանձնանում են հետևյալ երկու մոդելները՝ F3000, 6x4-ը և X3000, 8x4-ը։
Առաջինի՝ Shacman F3000, 6x4 բանաձևով մոդելի առանձնահատկություններն են՝
Իսկ Shacman X3000, 8x4-ինը՝
Specmash-ի շնորհիվ ՀՀ-ում կարող եք ձեռք բերել նաև Shacman-ի F3000, 6x4 և L3000, 4x2 երկու հզոր մանիպուլյատորները`
Shacman F3000, 6x4-ի առանձնահատկություններն են՝
Shacman L3000, 4x2՝
Ամփոփելով, կարող ենք ասել, որ Shacman-ի յուրաքանչյուր մոդել շատ դիմացկուն է և հատուկ նախագծված են տարաբնույթ բարդ աշխատանքներ ավելի հեշտ և արդյունավետ իրականացնելու համար։ Պետք է նշենք, որ յուրաքանչյուր մոդել փորձարկված է նաև տեղական պայմաններում և ցանկացած մոդել իր աշխատանքը կատարում է բարձր արդյունավետությամբ։
Բեռնաթափ մեքենաներից և մանիպուլյատորներից զատ՝ Սպեցմաշում ներկայացված է նաև Shacman-ի բետոնախառնիչներից F3000, 6x4 մոդելը։
Այս մոդելի առանձնահատկություններն են՝
Այն հիմնականում կիրառվում է շինարարության մեջ՝ խոշոր ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելիս։ Կատարում է տարատեսակ շինանյութերի (ցեմենտի, բետոնի) տեղափոխում գործարանից շինհրապարակ։
Ընդհանուր առմամբ, Shacman-ի բեռնատարները և տարբեր նշանակության մեքենաները նախագծված են այնպես, որպեսզի վառելիքի սպառման և շահագործման ծախսերը հասցվեն նվազագույնի, բայց միևնույն ժամանակ լինեն գերժամանակակից և դիմացկուն։
Ինչպես նաև, պետք է նշել, որ Shacman-ի բոլոր մեքենաների անվտանգության համակարգերը նույնպես հագեցած են նորարարական տեխնոլոգիաներով։ Գործում են ABS (Հակաշրջափակիչ արգելակային համակարգ), EBS (Արգելակման էլեկտրոնային համակարգ) և կայունության կառավարման համակարգեր: Բոլոր մոդելներն իրենց անվտանգությամբ և հարմարավետությամբ համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Հատուկ հայ սպառողին Specmash-ն առաջարկում է բացառիկ լիզինգ Shacman-ի բոլոր մոդելների համար՝
Ի դեպ մեզ մոտ գործում է նաև Shacman-ի օրիգինալ պահեստամասերի ապահովում և տեխնիկական սպասարկման ծառայություններ ցանկացած վայրում։
Այնպես որ, եթե ուզում եք ձեռք բերել Shacman-ի նորարարական լուծումներով հագեցած և գերարդյունավետ տեխնիկաներից, ապա շտապե՛ք Սպեցմաշում մատչելի տարբերակով ձեռք բերել լավագույն մոդելները բացառիկ պայմաններով։